«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Միտումնավոր պարտություն՝ հանուն «անկախության»

Միտումնավոր պարտություն՝ հանուն «անկախության»
07.10.2024 | 11:30

Երբ ԱԺ նախագահը հայտարարում է, որ այս կառավարությունն է ամենաշատն արել Հայաստանի անկախության ամրապնդման համար, արդյո՞ք դա նշանակում է, որ Արցախի կորուստն ու հազարավոր զոհերը ոչ թե պարտության արդյունք է, այլ միտումնավոր կազմակերպված է եղել հանուն Հայաստանի «անկախության»։ Եթե դա նկատի չուներ, ապա ուրիշ ի՞նչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության», բացի ռազմական նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարից։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4467

Մեկնաբանություններ